ԿարևորՀասարակություն

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը՝ առցանց

Եվրոպական միության ֆինանսավորմամբ ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը, որը անցյալ հոկտեմբերին հայտարարել էր SPARK, BUILD, START ծրագրերի մասին, ստացել էր շուրջ 600 դիմում-հայտ։ Դրանցից 160-ը հաղթահարել են առաջին փուլը և փետրվար ամսին նախ մասնակցել բիզնես գաղափարների ներկայացման դասընթացին, ապա օրեր անց ժյուրիի անդամներին ներկայացրել իրենց բիզնես նախաձեռնություններն ու ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի ռեզիդենտ դառնալու հիմնավորումները: Այս օրերին ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը շարունակում է գործել առցանց։

Բոլոր նրանք, ովքեր ունեն բիզնես գաղափարներ, հավաքվել են մի հարկի տակ դեռ անցյալ տարվա նոյեմբերին։

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը տրամադրում է բիզնեսի աջակցության ծառայությունների ամբողջական շղթա ՓՄՁ ոլորտի սկսնակ ձեռնարկատերերին և նաև փորձառուներին։

Եվրոպական միության ֆինանսավորմամբ ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը դեռ անցյալ տարվա հոկտեմբերին հայտարարել էր SPARK, BUILD, START  ծրագրերի մասին, ստացել էր շուրջ 600 դիմում-հայտ։ Բիզնես ինկուբատորի գործադիր տնօրեն Նարինե Թերզյանն ասում է` իրենք հիմնադրվել են «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի շրջանակում։

Արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ սկսել են գործել առցանց։

«Կար նաև մտավախություն, որ կարող ենք բախվել տեխնիկական խնդիրների կամ մասնակիցների ոչ լիիրավ հասանելիության հետ, սակայն հուրախություն բոլորիս՝ դասընթացներն ընթանում են բավականին ակտիվ և արդյունավետ», — ասում է Նարինե Թերզյանը։

Երկու շաբաթ շարունակ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորում լսել և ուսումնասիրել են բազմաթիվ գաղափարներ։ Ոգևորվել՝ տեսնելով  սիրիահայերի, հայրենադարձների ու տեղացիների գյուղատնտեսության, զբոսաշրջության, նորաձևության, սննդի և այլ ոլորտների հիանալի գաղափարները։ Մասնակիցները կամ արդեն գործող բիզնեսն ընդլայնելու, կա՛մ դրանք կյանքի կոչելու համար հնարավորություններ են փնտրել։ Մասնակիցների և ոլորտների նման ներկայացվածությունը ևս մեկ անգամ հաստատում է ԵՄ ֆինանսավորմամբ ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի որդեգրած տեսլականը՝ դառնալ Հայաստանում տնտեսական ինտեգրացիայի կարևոր օղակ, ասում է Նարինեն։ 

160 թեկնածուներից 100-ը հրավիրվել են բիզնես մոդելի ձևավորման դասընթացին, որից հետո  անցել հաջորդ՝ ԻՐԻՍ ակադեմիայի փուլ։  

Վերջերս գործարկվել է նաև ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի www.irisbi.am կայքը, որն ամբողջությամբ ներկայացնում է ինկուբատորի  գործունեությունն ու ծրագրերը։

Back to top button