ԿարևորՄիջազգային

Եվրոպական որոշ երկրներ պատրաստվում են թուլացնել կարանտինի ռեժիմը

Եվրոպական որոշ երկրներ այսօր մեղմում են կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում ներդրված սահմանափակող միջոցները:

Ինչպես BBC-ին է գրում՝ Գերմանիայում կբացվեն մինչև 800 քմ մակերեսով առևտրային կազմակերպությունները, ավտոսրահները, գրախանութները, ինչպես նաև հեծանիվներ վաճառող խանութները:

Չեխիայում կմեկնարկի կարանտինի թուլացման փուլային պլանը: Կաշխատեն բաց շուկաները, երկրի քաղաքացիներին կթույլատրվի մեկնել արտասահման՝ հարազատներին այցելելու և այլ գործերի համար: Սակայն վերադառնալուց հետո նրանց սպասում է 14 օրյա կարանտին:

Ֆրանսիայում կրկին կթույլատրվի այցելել ծերանոցներ, բայց ֆիզիկական շփումը դեռևս արգելված է: Այս երկրում ծերանոցների 45% -ում արձանագրվել են կորոնավիրուսային վարակի դեպքեր:

Նորվեգիայում կբացվեն մանկապարտեզները և որոշ մասնագիտացված կլինիկաներ: Մեկ շաբաթից նախատեսվում է նաև բացել համալսարանները, վարսավիրանոցները և գեղեցկության սրահները:

Չնայած վարակակիրների թվի կտրուկ աճին (545 նոր դեպք միայն այս կիրակի), Լեհաստանում կթուլատրվի լինել զբոսայգիներում, ինչպես նաև ավելի մեծ թվով մարդիկ կարող են միաժամանակ գտնվել խանութներում:

Back to top button