Վերնատուն

Արվեստում չպետք է «էգո» լինի․ նկարիչ Ալիկ Ասատրյան․ «Վերնատուն»

Նիդերլանդներում բնակվող նկարիչ Ալիկ Ասատրյանը, 3 տարի առաջ հիմնեց առցանց ստեղծագործական մի հարթակ, որտեղ տարբեր երկրներում բնակվող, ամենատարբեր մասանգիտությունների և տարիքի մարդիկ ներկայանում են իրենց ստեղծագործական կարողություններով․ գրում են, նկարում, լուսանկարում, քանդակում, կոլաժներ անում։

Ալիկ Ասատրյանի նպատակը արվեստի միջոցով մարդկանց համախմբելն է, կրթելու-կրթվելու, ինքնաճանաչման ու միմյանց դրական լիցքեր հաղորդելու հնարավորություն ու դաշտ ստեղծելն է։

Այս օրերին, երբ բոլորս անցել ենք հեռահար շփման , հեռավար աշխատանքի ու կրթության, երբ բոլորս տանը փակված ենք, ստեղծարարությունը շատերի համար ինքնաճանաչման և թերապևտիկ նշանակություն ունի։ Զրույց նկարիչ Ալիկ Ասատրյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button