ԿարևորՀասարակություն

ՌԴ-ում Հայաստանի դեպանության հայտարարությունը՝ Ռուսաստանում գտնվող զորակոչի ենթակա ՀՀ քաղաքացիների վերաբերյալ

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՌԴ-ում գտնվող այն ՀՀ քաղաքացիներին, որոնք զորակոչի տարիքի են և չեն կարողանում այս օրերին վերադառնալ Հայաստան:

«ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիներին, ովքեր շարունակում են գտնվել ՌԴ տարածքում և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել մեկնել հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, անհրաժեշտ է տվյալներն ուղարկել հետևյալ էլ․ հասցեով՝ [email protected]։

Նամակում անհրաժեշտ է նշել անուն/ազգանունը, անձնագրային տվյալները (սերիա, համար), ծննդյան տարեթիվը, հաշվառման վայրի զինկոմիսարիատի անվանումը, ՌԴ-ում գտնվելու վայրն ու հեռախոսահամարը։

Տվյալներն ուսումնասիրելուց հետո քաղաքացիների հետ կապ կհաստատվի դեսպանության համապատասխան աշխատակցի կողմից», -ասված է հաղորդագրությունում։

Կարդացեք նաև
Close
Back to top button