ԿարևորՀասարակություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների ամբողջական ցուցակը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է  «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների կողմից ուղարկված ամբողջական ցուցակը: Ցուցակը հրապարակվել է քաղաքացիների խնդրանքով:

Ավելի վաղ դեսպանությունը տեղեկացրել էր, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հերթական անգամ տեսակապի միջոցով շփվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ։

Վերջիններս հրաժարվել են հետևել բազմաթիվ հորդորներին և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ նախընտրելով մնալ օդանավակայանում։ Քաղաքացիները հրաժարվել են նաև դեսպանության կողմից տրամադրվող սննդից։

Դեսպանության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ առաջիկայում չվերթ դեպի Հայաստան չի նախատեսվում։ Հնարավոր չվերթի մասին լրացուցիչ տեղեկատվություն կլինի։

Back to top button