ԿարևորՀասարակություն

Նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Վեդիի ջրամբարի շինհրապարակ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ապրիլի 18-ին այցելել է Վեդիի ջրամբարի շինհրապարակ։ Նախարարը ֆեյսբուքի ուղիղ եթերում ասել է, որ ջրամբարի կառուցումը կարևոր իրադարձություն է նորանկախ Հայաստանի համար, քանի որ հետխորհրդային  շրջանում այն առաջինն է։

Նա հետևել է շինարարության ընթացքին, շինարարների հետ քննարկել է ջրամբարի կառուցմանը վերաբերող հարցեր։ Նախարարին զեկուցել են, որ ջրամբարի կառուցման ավարտի ժամկետը մի փոքր կուշանա։

Վեդիի ջրամբարի շինարարական աշխատանքները կավարտվեն 2022թ․-ին, ջրամբարը կառուցվում է Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա, ջրամբարը լցնելու համար ջրաղբյուր են հանդիսանում Վեդի և Խոսրով գետերի գարնան ամիսների վարարումների ազատ հոսքերը: Ջրամբարի ընդհանուր ծավալը կազմելու է 29,4 մլն խմ, իսկ ջրատվությունը՝ 32,3 մլն խմ։

Վեդիի ջրամբարաշինության ծրագրից ակնկալվող արդյունքները հետեւյալն են՝տարեկան կտնտեսվի մոտ 19 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ոռոգման ցանցի կորուստները կկրճատվեն մինչև  20-25%-ով, Սեւանա լճից ոռոգման նպատակով ջրապահանջարկը կնվազի, Վեդիի ջրամբարի կառուցմամբ Արտաշատի մայր ջրանցքից իրականացվող ջրառը կնվազի (պոմպակայանների շահագործումից դուրս գալու արդյունքում), որը միանշանակ կբարձրացնի Արտաշատի մայր ջրանցքից ինքնահոս եղանակով ոռոգվող Վեդու տարածաշրջանի ևս 2800 հա հողատարածքների ջրապահովման մակարդակը:

Back to top button