ԿարևորՀասարակություն

Արցախում կորոնավիրուսի հաստատված նոր դեպքեր չկան. թեստավորվել է 28 քաղաքացի՝ պատասխանները բացասական են

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր 28 քաղաքացուց նոր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել և ուղարկվել ՀՀ:

Հետազոտության արդյունքում 28 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:

Back to top button