ԿարևորՀասարակություն

Առաջիկա 4 օրերին Մոսկվայից դեպի Երևան չվերթ չի նախատեսվում

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հերթական անգամ տեսակապի միջոցով շփվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։

Տողանյանը կոչ է արել 262 անձից կազմված և դեսպանությանը ներկայացված ցուցակում հստակեցնել գրանցված քաղաքացիների առաջնահերթությունը:

Դեսպանը հորդորել է  քաղաքացիներին չմնալ օդանավակայանի տարածքում և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ տեղեկացնելով նաև, որ առաջիկա 4 օրերին Մոսկվայից դեպի Երևան չվերթ չի նախատեսվում։

Նես նաև՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների ամբողջական ցուցակը



Back to top button