ԿարևորՀասարակություն
2022թ. հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների վաճառքն ու իրացումը կարգելվի


Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության հեղինակած «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը։
Այսպիսով՝ 2022թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում պոլիէթիլենային տոպրակների վաճառքն ու իրացումը կարգելվի։