Սփյուռքի ձայնը

Հունգարիայում սովորող հայ ուսանողների վերադարձը խնդիր է դարձել․ «Սփյուռքի ձայնը»

Կանադայի փոխադրամիջոցների նախարարի խորհրդարանական քարտուղարի նախաձեռնությամբ տեսակապ-հանդիպում է տեղի ունեցել Կանադայի Հայ դատի հանձնախմբի անդամների հետ՝ քննարկելու համար Հայաստանին և Արցախին տրամադրվող օժանդակության հարցը:

Կանադային Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ Հայոց ցեղասպանության 105-ամյակը ոգեկոչվելու է առցանց տարբերակով:
Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը աջակցել է Չինաստանի կառավարությանը՝ Կիպրոսին տրամադրած բժշկական սարքավորումները Կիպրոս հասցնելու գործին:

«Ռադիոայգ» հայկական առցանց ռադիոկայանի «Հուշատետր» խորագիրը անդրադառնում է Պետրոս Ա Սարաջյան կաթողիկոսին և Հայոց ցեղասպանության նահատակ Իգնատիոս Արքեպիսկոպոս Մալոյանին:

Հունգարիայում կորոնավիրուսի կանխարգելման՝ պետության կողմից տարվող աշխատանքների, Հունգարիայում հայ ինքնավարության՝ հայերին տրամադրած օգնության և Հունգարիայի կրթական հաստատություններում սովորող հայ ուսանողների մասին հեռախոսազրույց հունգարական ռադիոյի հայկական հաղորդումների բաժնից Սոսի Սուսանյանի հետ:

Back to top button