ԿարևորՄտքերի խաչմերուկ

Երեք կարևոր նախապայման` հաջող օնլայն առևտրի ու բիզնեսի համար

Այս փուլում շատ բիզնեսներ զրկվում են շահույթից ու դուրս մղվում շուկայից։ Ի՞նչ անել և ի՞նչ գործիքներ կիրառել բիզնեսը շարունակելու համար, քանի որ միակ միջոցն այս օրերին օնլայն տիրույթում աշխատելն է։

«Մտքերի խաչմերուկ» հաղորդման շրջանակում «Արտ Լանչ» ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանը խոսել է այն գործիքների և տարբերակների մասին, որոնք կարող են կիրառվել բիզնեսմենների կողմից արտակարգ իրավիճակում, ինչպես նաև կորոնավիրուսից հետո բիզնես վարելու հնարավոր փոփոխված քայլերի մասին։

«Շատ արտադրողներ այսօր առաքման տարբերակին են անցել, օնլայն պատվերներ են ամրագրում՝ առաջարկվող ապրանքից ելնելով։ Օրինակ՝ «Արտ Լանչը» նույնպես չուներ օնլայն պատվերների համակարգ, և մենք  նույնպես անցել են այդ տարբերակին»,- ասում է գործարարը և իր կողմից բացթողում համարում, որ ինտերնետ տիրույթում ակտիվ չի եղել։

«Պետք է ակտիվացնել օնլայն բիզնեսը, նոր գործիքներ կիրառել, քանի որ կորոնավիրուսից հետո մարդիկ կշարունակեն պահպանել սոցիալական հեռավորությունը և երկար ժամանակ կպահանջվի հնին վերադառնալու համար»,- շեշտում է գործարարը։

Ըստ Մելքոնյանի, բիզնեսի վարման նոր կանոններ կլինեն համաճարակից հետո, և հաջողելու համար անհրաժեշտ է երեք պայման՝

առաջին՝ խելացի, պրոֆեսիոնալ կադրերով համալրված թիմ,

երկրորդ՝  շուկայում մրցունակ գաղափար,

երրորդ՝ ներդրում, ֆինանսական միջոցներ։

«Մինչև կորանավիրուսը` ֆինանսական միջոցն էր առաջնայինը, այսօր հաջողելու համար կարևոր է ուժեղ և խելացի մասնագետներով համարված աշխատակազմի առկայությունը»,- վերլուծելով բիզնեսի վաղվա օրը` նշում է Բակուր Մելքոնյանը։

Back to top button