ԿարևորՀասարակություն

ԱԺ-ն Կենտրոնական բանկի նախագահ է ընտրում

Այսօր Ազգային ժողովն ընտրում է Կենտրոնական բանկի նոր նախագահին: Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուն ԿԲ-ի խորհրդի անդամ Մարտին Գալստյանն է: Վերջինիս թեկնածությունն առաջարկել է  «Իմ քայլը» խմբակցությունը:

Հաշվիչ հանձնախումբը քվեարկությանը հատկացրել է երկու ժամ` 10:30-12:30-ը՝ կուտակումներից խուսափելու համար։

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսի 1-ին:

Մարտին Գալստյանը տնտեսագիտության թեկնածու է: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1998-ին՝ ՀՀ կենտրոնական բանկում: 2018-ից առայսօր ԿԲ խորհրդի անդամ է:

Back to top button