Հասարակություն

Մարտին Գալստյանն ընտրվել է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում

ՀՀ Ազգային ժողովում կայացած փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Մարտին Գալստյանն ընտրվել է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։ 

Քվեարկությանը մասնակցել է 119 պատգամավոր, որոնցից 104 «կողմ», իսկ 15 «դեմ» են քվեարկել:

Տես նաև ՝ ԱԺ-ն Կենտրոնական բանկի նախագահ է ընտրում

Մարտին Գալստյանը տնտեսագիտության թեկնածու է: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1998-ին՝ ՀՀ կենտրոնական բանկում: 2018-ից առայսօր ԿԲ խորհրդի անդամ է:

Նա կփոխարինի Արթուր Ջավադյանին, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսի 1-ին:

Back to top button