Հասարակություն

Կորոնավիրուսի առաջին դեպքը Սամցխե-Ջավախքում

Սամցխե-Ջավախքի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Jnews-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:

Կորոնավիրուս է հաստատվել Ախալդաբա գյուղում: Վարակակիրը երիտասարդ տղամարդ է, որը աշխատում է մաքսատանը և, հավանաբար, կապ է ունեցել վարակված մարդու հետ: Մի քանի օր առաջ նա եկել էր ծնողների մոտ՝ Թբիլիսիից: Նրան շտապ տեղափոխել են Բակուրիանիի կարանտինային գոտի: Այս պահին վարակվածի կոնտակտների որոնումն է ընթանում:

Բորժոմիի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Զալիշվիլին հաղորդել է, որ վարակված տղամարդու ընտանիքի անդամները մեկուսացման մեջ են: Եվս վեց մարդ, ովքեր նրա հետ շփում են ունեցել, գտնվում են կարանտինում: Ապրիլի 15-ին վարակվածի ընտանիքի մեկ անդամը տեղափոխվել է Բորժոմիի տենդով պացիենտների կենտրոն, սակայն նրա կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել:

Ապրիլի 16-ի դրությամբ, Վրաստանում վարակակիր է 336 մարդ, ապաքինվել է 74 հոգի, գրանցված է 3 մահվան դեպք: Կարանտինում գտնվող քաղաքացիների թիվը 5 000 է, իսկ ստացիոնարում՝ բժիշկների հսկողության տակ է գտնվում 494 մարդ:

Back to top button