ԿարևորՀասարակություն

Լոռիում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ևս մեկով

Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ևս մեկով։ Այս մասին ֆեյսբուքյան իր գրառմամբ հայտնել է մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը Լոռիում ավելացավ ևս 1-ով: Այսօրվա դրությամբ վարակվել է 10 անձ, ներկայումս ստացիոնար բուժում է ստանում 9-ը, 1-ը բուժվել և տուն է վերադարձել: Համապատասխան ցուցումները չպահպանելու դեպքում այս թվերը կարող են աճել: Մնացեք տանը, պահպանեք պարետի ցուցումները: Առողջ եղեք»․- գրել է նա։

Back to top button