Մտքի ուժը

Դիտարկվում է Հայաստանում թոքերի օդափոխման սարքեր արտադրելու հնարավորությունը․ «Մտքի ուժը»

Արձագանքման ծրագրային համակարգ, տարբեր տեսակի ճշգրիտ տվիչներ ու սենսորներ, հանգույցներ, որոնք գնահատում և կառավարում են հիվանդի վիճակը. սրանք պարտադիր պահանջներ են, որոնք պետք է ունենան թոքերի արհեստական օդափոխման սարքերը։

Իրականում, դրանք այնքան էլ պարզ համակարգեր չեն, որքան թվում են առաջին հայացքից։

Հայ ինժեներները լուծումներ առաջարկում են։ Հայաստանում կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ ինժեներական ասոցիացիայի անդամները քննարկել ու որոշել էին՝ դուրս գրված և չշահագործվող անսարք սարքերը վերանորոգել ու բերել աշխատանքային վիճակի, որպեսզի համալրվի այդ սարքերի պետական պահուստը:

Դիտարկվում են նաև Հայաստանում այդ սարքերի արտադրման հնարավորությունները, աշխատում են նախատիպի վրա:

Ցուցադրել ավելի
Back to top button