Հաղթողը

MTV-ից մինչև BBC. Էդմոնդ Սաբելլայի՝ պատերազմի միջով անցած լրագրությունը․ «Հաղթողը»

Բի Բի Սի-ի արաբական ծառայության ղեկավար Էդմոնդ Սաբելլան տասներեք տարեկանում թողել է դպրոցն ու սկսել Բեյրութի հայկական խանութներից մեկում գորգեր մաքրել:

Ասում է, դպրոց հաճախել չէր սիրում: Տասնյոթ տարեկանում ընդունվում է լիբանանական ԷՄ Թի Վի հեռուստաընկերությունում որպես օպերատորի օգնական:

Նա լուսաբանել է Իրաքում, Աֆղանստանում, Լիբանանում տեղի ունեցող պատերազմական գործողությունները: Այդ օրերին հաճախ է կենաց մահու կռիվ տվել, հայտնվել իրավիճակներում, որոնք նրան սովորոցրել են լինել պատասխանտու ու գնահատել կյանքը:

Back to top button