ԿարևորՄիջազգային

Covid-19. Թրամփն ասել է, որ պիկը հաղթահարված է, և ԱՄՆ-ը շուտով կհանի սահմանափակումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հաղթահարել  է Covid-19-ի նոր դեպքերի պիկը՝ նշելով, որ կլինեն սահմանափակումների վերաբերյալ նոր ուղեցույցեր, որոնք կհրապարակվեն հինգշաբթի օրը՝ նահանգապետերի հետ խորհրդակցությունից հետո: Այս մասին գրում է BBC-ին:

«Տվյալները վկայում են, որ գրանցված նոր դեպքերի պիկն արդեն ետևում է», — չորեքշաբթի  Սպիտակ տան ամենօրյա ասուլիսում լրագրողներին ասել է Թրամփը:

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասնում են 640 000-ի, մահվան դեպքերը 30 800 են:

Հարցին, թե ինչու է ԱՄՆ-ում  այլ երկրների համեմատ բարձ մահացության մակարդակը, Թրամփը պատասխանել է, որ մյուս երկրները սուտ տեղեկատվություն են տարածում իրենց մահացության մակարդակի մասին:

«Արդյո՞ք որևէ մեկը հավատում է որոշ երկրների հրապարակած թվերին»,- ասել է նա՝ նշելով Չինաստանին:

Թրամփի վարչակազմը նախկինում մայիսի 1-ը մատնանշել է որպես կյանքի նորմալ ռիթմին վերադառնալու հնարավոր ամսաթիվ, բայց նախագահն ասել է, որ որոշ նահանգներ հնարավոր է, որ ավելի շուտ դուրս գան սահմանափակումների ռեժիմից:

Պատասխանելով սահմանափակումները հանելու վտանգների մասին հարցին՝ Թրամփն ասել է. «Փակված մնալու պատճառների մեջ նաև մահերն են»:

Նա նշել է նաև հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին՝ ասելով, որ տնտեսությունը սառեցնելուց հետո թեժ գծերը «պայթում են» ինքնասպանության մասին զանգերից: 

Back to top button