ԿարևորՀասարակություն

Ջավախահայերի կարգապահությունը` շրջանում կորանվիրուսի բացակայության պատճառ

Վրաստանի հայաբնակ, Հայաստանի հետ սահմանի մոտ գտնվող Սամցխե-Ջավախեթիում այս պահին կորոնավիրուսով վարկված որևէ դեպք չկա։ Տարբեր երկրներից ժամանած մի քանի հարյուր ինքամեկուսացված տեղացիների շրջանում ևս վարակը չի հաստատվել։ Շրջանից «Ռադիուլիրին» ասել են՝ դա իրենց խիստ կարգապահության արդյունքն է։

Վրաստանի հայաբնակ Սամցխե Ջավախեթին երկրի այն եզակի շրջաններից է, որտեղ կորանավիրուսի դեպք չկա։ Այստեղ կիրառվում են բոլոր այն սահմանափակումները, որ ընդունել է երկրի կառավարությունը։

Իսկ մարդիկ, ինչպես իրենք են ասում, պարզվում է խիստ կարգապահ են․

 «Գիտեք՝ մեզ օրենքին ենթարկվող քաղաքացիներ կանվանեն, պարետային ժամ կա, որ պահպանում ենք, սահմանափակումների մասին տեղյակ ենք։ Ժողովրդին պարբերաբար տեղեկացնում ենք՝ թե ինչպես պետք է պաշտպանվել»։

Ասում է Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի ղեկավար Ավետիք Տոնականյանը՝ նշելով, որ Հայաստանից, Ռուսաստանից ու Թուրքիայից վերադարձած մոտ 400 տեղացիների մեծ մասն արդեն դուրս է եկել պարտադիր` 14-օրյա ինքնամեկուսացման շրջանից, կորանավիրուս որևէ մեկի մոտ չի հաստատվել։ Շրջանը, սակայն վիրուսի ախտորոշման թեստեր չունի։

«Շրջանից մի խումբ մասնագետներ թեստերի ախտորոշման վերապատրաստում են անցել Թբիլիսիում, սպասվում է մոտ ապագայում թեստեր կտրամադրվի նաև շրջանին»․

Լուսանկարը՝ moh.nkr.am-ի

Կանչեր լինում են շրջանում՝ տաքություն, հազ, նույնիսկ թոքաբորբի դեպքեր։ Տոնականյանի խոսքով տեղացի բժիշկները պատրաստված են՝ առաջին փուլում առանց թեստի հստակ որոշելու կորոնավիրուսի նախանշանները․

«Շրջանում, եթե բժիշկները կասկածում են, որ հիվանդի մոտ կորանվիրուսի նշաններ են, տեղեկացնում ենք Առողջապահության նախարարությանը։ Եղել են դեպքեր, երբ կորոնավիրուսի կասկածանքով Թբիլիսիի են տեղափոխել հիվանդին, վարակը չի հաստատվել, եղել է թոքաբորբ»։

Հանրային առողջապահության կենտրոնի ղեկավարն ասում է շրջանի բժշկական հաստատությունները, ոստիկանությունը, ազգային անվտանգությունը մշտական կապի մեջ են, միասին են աշխատում։ Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Հունանյանն ասում է, որ գյուղամեջերում այլևս մարդիկ չեն հավաքվում․

 «Ողջ պետության մակարդակով խիստ միջոցներ են ձեռնարկվել, շրջանում ևս հնարավորինս ամեն ինչ արվում է։ Ժողովուրդն էլ հասկացավ, որ հարսանիքները, հոգեհանգստյան արարողությունները, բազմամարդ հավաքույթները, արգելված են։ Օրինակ երեկ հարևանիս հուղարկավորությանը 15 մարդ է ներկա եղել՝ խիստ մոտ հարազատները, այն էլ կանգնած 10 մետր հեռավորությամբ։ Հավանաբար ժամանակին ձեռնարկված քայլերն են կորանվիրուսի բացակայության պատճառը»։

Քաղաքապետի խոսքով, շրջանում  գյուղատնտեսական աշխատանքների շրջան է, այս պահին ամեն ինչ արվում է, որ այդ աշխատանքներին միասին աշխատողների թիվը չանցնի երեքը։

Back to top button