ԿարևորՀասարակություն

Նորաշենում կորոնավիրուսի հաստատված 8 դեպք կա․ Արարատի մարզպետ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նորաշենում հուղարկավորության մասնակցած քաղաքացու մոտ կորոնավիրուս հայտնաբերվելու դեպքին ու նաեւ նշել, որ համայնքում վարակի հաստատված 8 դեպք կա:

«Հարգելի լրագրողներ և մեզ զանգահարող քաղաքացիներ, հավատարիմ մնալով բաց և թափանցիկ աշխատելու մեր գործելաոճին` ևս մեկ անգամ հարկ եմ համարում տեղեկացնել, որ Նորաշեն համայնքում հուղարկավորությանը մասնակցել է մեկուսացված քաղաքացի, ում մոտ այնուհետև հայտնաբերվել է կորոնավիրուս։ Դեպքից հետո պարետատունը որոշել է ժամանակավորապես սահմանափակումներ կիրառել համայնքում» ,- գրել է մարզպետը:

Ըստ նրա՝ Նորաշեն համայնքում այս պահին կա 8 հաստատված դեպք, որոնցից մեկն ապաքինվել է, մեկը՝ մահացել։

«Մնացած կասկածելի աղբյուրներից ստացված տեղեկությունները իրականության հետ որևէ աղերս չունեն»,- գրել է Գարիկ Սարգսյանը։

Նորաշեն համայնքում սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ պարետի որոշումն ուժի մեջ է մինչև 2020 թվականի ապրիլի 18-ը՝ ժամը 23։59։

Կարդացեք նաև
Close
Back to top button