ԿարևորՀասարակություն

Մոսկվայում կորոնավիրուսից 30-ամյա հայ է մահացել

Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է 30-ամյա Հրաչյա Սաղաթելյանը, նա Ռուսաստանի հանրային հեռարձակողի՝ Առաջին ալիքի օպերատոր էր։

Չնայած երիտասարդ տարիքին, տղամարդը ռիսկի խմբում էր, քանի որ տառապում էր շաքարային դիաբետով։

Սաղաթելյանը մահացել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդությունից։

Հրաչյա Սաղաթելյանի ծնողները ևս հիվանդ են կորոնավիրուսով և նույնպես գտնվում են հիվանդանոցում, երկուսն էլ միացած են թոքերի արհեստական շնչառության սարքերի։

Back to top button