ԿարևորՀասարակություն

Հայաստան է ներմուծվել բիոքիմիական հումք կորոնավիրուսի աշխտորոշման թեստեր պատրաստելու համար

Ապրիլի 15-ին պարետատան կազմակերպած արդեն երկրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը, այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է փոխվարչապետ, պարետատան ղեկավար Տիգրան Ավինյանը։

Հայաստան են բերվել.

  • ավելի քան 87 000 պաշտպանիչ բժշկական զգեստ,
  • 24 000 բժշկական դիմակ,
  • 20 000 KN95 պաշտպանիչ դիմակ,
  • 101 հեռահար ջերմաչափ,
  • բժշկական գործիքներ,
  • բիոքիմիական հումք կորոնավիրուսի աշխտորոշման թեստեր պատրաստելու համար:

Խմբաքանակի մեծ մասը ձեռք է բերվել ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) կողմից, Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների, Իմ քայլը հիմնադրամի, Իզմիրլյան հիմնադրամի, Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան, Սուրբ Սարգիս Մարդասիրական Հիմնադրամի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և այլ դոնորների տրամադրած ֆինանսական միջոցներով:

Ինքնաթիռով փոխադրվել են նաև ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված, ինչպես նաև չինացի բարերաների նվիրաբերած բժշկական պարագաներ և սարքավորումներ:

«Շնորհակալություն ենք հայտնում գործընթացում ներգրավված բոլոր գերատեսչություններին, ինչպես նաև Չինաստանի կառավարությանը՝ թռիչքի իրականացմանն աջակցելու համար»,- գրել է Տիգրան Ավինյանը:

Back to top button