Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Վիրուսի՝ առանց ախտանիշների տարածումը քաղաքացին կարող է կանխել

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Ներկայում կորոնավիրուսով վարակվածության դեպքեր են գրանցվել 11 մարզից 7-ում: Նման իրավիճակում կանխարգելող միջոցառումների գործիքակազմում թուլանում է պետական միջոցառումների ազդեցությունը եւ մեծանում հասարակության ինքնակազմակերպման ու սահմանափակումների պահպանման վարքագծի նշանակությունը: Պետությունը հնարավորինս սահմանափակել է վարակի տարածման հնարավոր ուղիները՝ առաջին հերթին արգելելով հասարակական տրանսպորտի աշխատանքները, մասսայական միջոցառումների կազմակերպումը: Այս փուլում համավարակի տարածման կանխարգելման գործընթացներում առաջին դերակատարումն արդեն անցնում է հասարակությանը:  Քաղաքացու վարքագծի կարեւորության մասին իրազեկումները մշտապես են իրականացվում հնարավոր բոլոր միջոցներով: Տնտեսական մեղմացումներ սահմանելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տեսաուղերձի հիմնական մասը հատկացրեց այդ ուղերձին: Նա նաեւ թույլատրված գործունեությունների ոլորտների գործատուներին պատասխանատվության եւ աշխատողների անվտանգությունն ապահովելու հորդորներ հղեց:

Սինգապուրի առողջապահության ինստիտուտի գիտնականների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կորոնավիրուսով վարակվածության 70 տոկոսն առանց ախտանիշերի  է ընթանում, ինչը  բարձրացնում է վարակելու հավանականությունը եւ դԺվարացնում դրա դեմ պայքարը: Հետեւաբար, յուրաքանչյուր քաղաքացու կողմից անհատական պաշտպանական միջոցների եւ միջոցառումների կիրառումն առաջնային նշանակություն է ստանում հատկապես այն դեպքում, երբ պետությունը հնարավորություն չունի համատարած թեստավորումներ իրականացնելու՝ առանց ախտանիշների վարակակիրների իրական թիվը պարզելու համար»:

Մանրամասները՝ այստեղ:

Back to top button