ԿարևորՏնտեսական

Ինչպե՞ս դուրս գալ ճգնաժամային իրավիճակից․ խորհուրդներ՝ գյուղատնտեսից

Ի՞նչ անել, ինչպե՞ս դուրս գալ այս ճգնաժամային իրավիճակից։ Մարդիկ շփոթված են, չգիտեն ինչ գործով զբաղվել, որպեսզի վնաս չկրեն։ Գյուղատնտես Հարություն Մնացականյանը այս մշուշոտ իրավիճակում մի շարք արժեքավոր հուշումներ է անում, խոսում է կոնկրետ օրինակներով։

«Համաճարակը եղավ ու մարդիկ ժամանակ ունեն մտածելու գյուղատնտեսության մասին։ Քանի որ միշտ կարիք ունենք ուտելու եւ հանգնվելու, ապա պետք է գյուղատնտեսությամբ զբաղվել։ Օրինակ բամբակն ու բոժոժը հագնվելու համար հումք են աապահովում,  սնունդի հարցում ամեն ինչ ավելի քան պարզ է»,- ասում է գործարար- գյուղատնտեսը։

«Կարճաժամկետ խուճապային».  վիրուսով պայմանավորված իրավիճակը գյուղատնտեսության առումով այսպես է բնութագրում  գործարար, մարկետոլոգ, գյուղատնտես Հարություն Մնացականյանը համոզված պնդելով՝ ապագան գյուղատնտեսությանն է։ Եթե զբաղվեք հողագործությամբ գուցե դուր գա , դառնա հոբբի ու այդպիսով զարգացնեք նաեւ ՀՀ տնտեսությունը` ասում է ու զգոնացնող հիշեցում անում՝ գյուղատնտեսությունը երբեք արագ գերշահույթ չի ապահովում։

«Ովքեր հող ունեն, թող սերմ ցանեն, ցորեն աճեցնեն։ Ոսպ խորհուրդ չեմ տա», նշեց գյուղատնտեսը։

Ըստ նրա` կարճաժամկետ գների բարձրացում տեղի ունեցավ՝  Լարսի անցակետում բեռնատարների անցնելու դժվարությունների պատճառով եւ տեղական արտադրողները արհեստականորեն բարձրացրեցին  որոշ արպրանքատեսակների գները,  բայց աստիճանաբար վիճակը շտկվում է։

Ճգնաժամը լուրջ հարված հասցրեց ծաղիկ եւ բարձրարժեք բուսատեսակներ աճեցնողներին։ Քանի որ այդ բուսատեսակները հիմնականում սպառում էին հյուրանոցները, ռեստորաններն ու սրճարանները, իսկ դրանք այժմ փակվել են, ստացվում է արտադրողները վնաս են կրում, քանի որ սովորական սպառողը բարձրարժեք բուսատեսակներ չի սպառում։  

Վնաս են կրում նաեւ խոզաբուծությամբ զբաղվողները։

Խոզաբուծությունը գործարարը նմանեցնում է լոտոյի։ Խոզի մսի գինն իջել է, քանի որ դրա հիմնական սպառողները զբոսաշրջիկներն էին։ Քանի որ զբոսաշրջություն չկա, ռեստորանները չեն աշխատում՝ խոզի մսի գինն իջնում է։

Միշտ օգտակար է տավարաբուծությամբ ու ոչխարաբուծությամբ զբաղվելը` հուշում է Հարություն Մնացականյանը։

«Իսկ տավարաբուծությունը  միշտ օգտակար է։ Մանր գյուղացիական տնտեսությունները վնաս կկրեն, եթե մեծածախի գինը 1600-ից ցածր է»,- ասում է Հարություն Մնացականյանը։

Ընկույզի ու նուշի պահանջարկը միշտ ավելի շատ է, քան` առաջարկը, օգտական խորհուրդների շարքը շարունակում է գյուղատնտեսը։  Նա հուշում է`  բարձրադիր վայրերում ընկույզ աճեցնել։

«Եթե ունես հող, որ պետք է մշակել, ընկույզ տնկեք։ 2-3 տարուց սկսում է ձեր շահույթը հետ բերել։ Ընկույզի դեպքում քիչ աշխատող պետք կլինի, սառնարան պետք չէ։ Մշակումը կարող ես ինքդ անել ու ավելի հեշտ է։ Բացի դա 6 տոննա ընկույզը ավելի թանկ է, քան 60 տոննա խնձորը»,-ասում է Մնացականյանը։

Նպաստավոր բնակլիմայական պայմաններում տեղին է նուռ եւ արքայանարինջ աջեցնելը։ Միշտ պահանջարկ ունեն գազարն ու կարտոֆիլը։

Արտահանումը, ըստ գործարարի, վնաս չի կրի, քանի որ ՌԴ միշտ էլ լոլիկի պակաս ունի, կարիք կա նաեւ թարխունի ու ռեհանի` ասում է։

Գործարարը հույս ունի որ հուլիսին, երբ ուլտրամանուշակագույն ճառագայթումը Հայաստանում ուժեղանա, վիրուսի տարածումը կանգ կառնի։

Back to top button