ԿարևորՀասարակություն

«Եկել է խոսելու ժամանակը». Սերժ Սարգսյանն ավարտված է համարում լռության փուլը

Նախապես՝ մոտ մեկ շաբաթ առաջ, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը այսօր գնացել է ԱԺ և պատասխանել ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների հարցերին:

Վերջին շրջանում նա երբեք չի պատասխանել լրագրողների հարցերին, այսօր՝ հանձնաժողովի նիստին մտնելուց առաջ նա մի քանի հայտարարություն է արել։

Արտակարգ դրության ավարտից հետո անմիջապես կհրավիրի մամուլի ասուլիս և կպատասխանի բացառապես ապրիլյան դեպքերի հետ կապված բոլոր հարցերին՝ խոստացավ Սերժ Սարգսյանը: Այս փուլում, ասածից ավելի չի պատրաստվում խոսել:

Փոխարենը՝ գրասենյակի միջոցով տարածված հայտարարությամբ Սերժ Սարսգայնը նշում է. «Պատերազմում անհնարին է փրկել բոլորին: Սա «լայվ-շոու» չէ»:
 
Հայտարարության վերջին տողով նշվում էր նաև մտադրությունները՝ ուղիղ նայելով հանձնաժողովականների աչքերին` ասել այն, ինչ գիտի ու նաև այն՝ ինչ մտածում է։

Այս ընթացքում  քննիչ հանձնաժողովը կարճ ընդմիջում է ունեցել։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին փոխանցել է, որ Սերժ Սարգսյանը պատասխանել է իրեն ուղղված հարցերի մի մասին:

Եղե՞լ է արդյոք հարց, որին նա չի պատասխանել՝ ճշտող հարցին Քոչարյանը բացասական պատասխան է տվել։

Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ պատասխանել-չպատասխանելը հրավիրվածի  իրավունքն է:

Հատված Ռադիոլուրի 18․00-ի եթերից
Back to top button