ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Արցախի նոր նախագահն իր հետ կբերի նոր փոփոխություն. Սիսակ Գաբրիելյան

«Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը ոչ այնքան ակտիվ էր, որքան առաջինը»,- ասում է դիտորդական առաքելությամբ Արցախ մեկնած ՀՀ ԱԺ պատգամավորական խմբի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Պատճառներից մեկն, ըստ նրա, այն  էր, որ  թեկնածուներից մեկը կոչ էր արել չմասնակցել ընտրություններին, երկրորդ պատճառը համաճարակն էր։ Բացի նշվածը, առաջին փուլում մեկ տասնյակից ավելի կուսակցություններ ու թեկնածուներ էին մասնակցում եւ  դա էր նաեւ պատճառը, որ ընտրություններին մասնակցության թիվ մեծ էր։

Ի տարբերություն առաջին փուլի` ապրիլի 14-ին անձնագրերը ցույց էին տալիս հեռավորությունից, որպեսզի վարակի ռիսկը փոքր լիներ` պատմում է։ «Լարվածություն ավելի նկատելի էր առաջին փուլում, կային իհարկե առանձին դեպքեր, բայց դա  լուրջ հետեւանքներ չունեցավ։ Երկրորդ փուլում այդ լարվածությունը քիչ էր»։

Առանձին դեպքեր նկատել է պատգամավորը, մասնավորապես, տեսել է, որ քվեատուփը պատուհանին մոտ էր դրված, դիտողություն է արել ու սխալը շտկվել է։ «Այս ընտրությունները մի քանի քայլ առաջ էին, հատկապես ճգնաժամի պայմաններում, թեեւ կատարելագործվելու տեղ դեռ կա»։

Արցախցիները պատգամավորին վստահեցրել են, որ ընտրությունը արցախցու համար տոն է, որ տիրոջ իրավունքով են գնում ընտրության։

Արցախում նախագահի ցանկացած փոփոխություն իր հետ կբերի նոր փոփոխություն` համոզված է պատգամավորը։ Արայիկ Հարությունյանը, նրա կարծիքով, տնտեսական երկնիշ աճը կմեծացնի։ «Իմ քայլ»- ի պատգամավորը հավանել է գյուղատնտեսության զարգացման Արայիկ Հարությունյանի ծրագիրը։ Մասնավորապես, նրա այն խոսքն է ուշագրավ, որ անմշակ հողեր չպետք է մնան Արցախում, որ առողջապահությունն ու կրթությունը անվճար է լինելու։

ՀՀ եւ Արցախի իշխանություններն այս ընտրություններից հետո արդյունավետ կփոխգործակցեն` ասում է Սիսակ Գաբրիելյանը։  

Պատգամավորը կարծում է, որ կոալիցիա կձեւավորվի խորհրդարանական ուժերի միջեւ։

Արցախյան գործընթացում արդյունավետության փոփոխություն, բացասական առումով, չի լինի նշում է։

«Լեգիտիմ ընտրությունները բարձրացնելու են Արցախի վարկանիշը միջազգային հարթակներում։ Ադրբեջանում կայացած ընտրությունների համեմատ անհերքելի է մի փաստ, որ Արցախը ժողովրդավար հանրապետություն է։ Դա նշանակում է, որ ունի հնարավորություն իր ձայնը լսելի դարձնելու կարգավորման գործընթացում»,- ասում է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button