ԿարևորՀասարակություն

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 30 աշխատակիցների մոտ կորոնավիրուս չի հաստատվել

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մեկուսացված եւ ինքնամեկուսացած շուրջ երեք տասնյակ աշխատակցի թեստերի պատասխանը բացասական է. նրանցից որեւէ մեկի մոտ կորոնավիրուս չի հաստատվել, հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։

Վարակվածները երկուսն են, ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր։ Նրանց վիճակը լավ է, վարակի ընթացքը` թեթեւ։

ԱԱՏՄ թիմը շարունակում է աշխատանքն ուժեղացված ռեժիմով։

Back to top button