ԿարևորՀասարակություն

Աջափնյակում բնակելի համալիրի կառուցման ծրագիրը կներկայացվի կառավարությանը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին է ներկայացվել Հալաբյան փողոցի հարակից տարածքում բնակելի համալիրի կառուցման առաջարկը:

Համաձայն էսքիզային նախագծի՝ նախատեսվում է հինգ բազմահարկ շենքի կառուցում, ինչն ամբողջությամբ կլուծի նաև նշյալ տարածքում առկա վթարայնության աստիճան ունեցող վեց շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը:

Առաջարկվող նախագծով, ի դեպ, շենքերի կառուցումից հետո միայն կսկվի վերաբնակեցումը:

Նախատեսվում է, որ բնակիչներին նորակառույց բազմաբնակարաններում կտրամադրվեն իրենց բնակմակերեսին համապատասխան վերանորոգված բնակարաններ, ավտոտնակներ ունեցողներն էլ ստորգետնյա ավտոկայանատեղիներում կստանան տարածքներ:

Առաջիկայում ծրագիրը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:

Back to top button