Էկոսֆերա

Սևաբերդի ջրամբարի ձկների նեխած լինելու պատճառով մանրէաբանական հետազոտություն չի իրականացվել․ «Էկոսֆերա»

10 միլիոն ծառ տնկելու ծրագրի վերջնաժամկետը տեղափոխվեց 2021թ․-ի ավարտ։

Օրեր առաջ ՀՀ Կոտայքի մարզի Սևաբերդ համայնքի վարչական տարածքում գտնվող ջրամբարում ձկների զանգվածային անկման հանգամանքների վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները տեղում իրականացրել էին տեղանքի զննման աշխատանքներ, կատարվել էր ջրի նմուշառում, վերցվել էր ձկների որոշակի խմբաքանակ:

ԲԸՏՄ Լաբորատոր հետազոտությունների բաժնի կողմից իրականացված անալիտիկ հետազոտությունների արդյունքները փաստել են, որ ջրում լուծված թթվածնի քանակությունը չափաքանակից պակաս է եղել, իսկ ամոնիումի, ամոնյակի, նիտրիտ և սուլֆիդ իոնների քանակությունները գերազանցել են սահմանային թույլատրելի չափաքանակները։

Ցուցադրել ավելի
Back to top button