ԿարևորՄիջազգային

«Չինական ապատեղեկատվություն էին տարածում «Covid-19»-ի մասին». Թրամփը դադարեցնում է ԱՀԿ-ի ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է կասեցնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության բյուջե ուղղվող ամերիկյան վճարումները, քանի որ կարծում է՝ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում ԱՀԿ-ն «ձախողել է իր հիմնական պարտականությունը»: Այս մասին գրում է BBC-ին:

«Իրականությունն այն է, որ ԱՀԿ-ն բավարար չափով չի ստացել, չի ստուգել կամ ժամանակին չի տարածել անհրաժեշտ տեղեկատվությունը», — ասել է  Թրամփն իր ամենօրյա ասուլիսում՝ Սպիտակ տանը:

«Աշխարհն ակնկալում է, որ ԱՀԿ-ն կաշխատի երկրների հետ, առողջապահության միջազգային սպառնալիքների վերաբերյալ ժամանակին ճշգրիտ տեղեկատվություն կտարածի: ԱՀԿ-ն չի կատարել այս հիմնական պարտականությունը և պետք է պատասխանատվություն կրի»:

Թրամփի խոսքով ՝ ՄԱԿ-ի գործակալությունը համաճարակի վերաբերյալ չինական ապատեղեկատվություն է տարածել:

Նա հանձնարարել է դադարեցնել ֆինանսավորումը, մինչև կպարզվի, թե որն է  կազմակերպության դերն իրադարձություններում, որոնք հանգեցրին վիրուսի տարածմանը ողջ աշխարհում՝ Չինաստանի սահմաններից շատ հեռու:

Միացյալ Նահանգները ԱՀԿ-ի ֆինանսավորման հիմնական աղբյուրներից մեկն է: Միայն անցյալ տարի այդ երկրի ներդրումը կազմել է 400 միլիոն դոլար, կամ կազմակերպության բյուջեի 15% -ը:

Back to top button