ԿարևորՀասարակություն

Որ դեպքում է մերժվում 9-րդ միջոցառման դիմումը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքի էջում պարզաբանել է, թե որ դեպքում է մերժվում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման դիմումը: 

«Եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը մարտի 12-30-ը ներառյալ հանդիսացել է գրանցված աշխատող.

երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը մարտի 31-ի դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր (ԱՁ գործունեությունը մարտի 31-ի դրությամբ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, դադարեցված չի եղել).

երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թվականի հունվարի 1-ից մարտի 1-ը հանդիսացել է գրանցված աշխատող, և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարի կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500.000 դրամը.

ընտանիքը նպաստառու է (ընտանեկան նպաստ է ստացել նաև մարտ ամսին).

երեխան և (կամ) ծնողները բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չեն՝ ըստ ՀՀ-ում բնակության վայրի հասցեի.

ծնողները (միայնակ ծնողը) երեխայի (երեխաների) հետ նույն հասցեում հաշվառված չեն՝ ըստ բնակչության պետական ռեգիստրի տվյալների.

երեխան կամ դիմող ծնողը 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ չեն գտնվում ՀՀ-ում.

երեխան ունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ.

ՔԿԱԳ մարմիններից ստացված տվյալների համաձայն՝ երեխան կամ դիմող ծնողը մահացած են»,- գրել է նախարարը։

Կարդացեք նաև
Close
Back to top button