ԿարևորՀասարակություն

Ովքեր կարող են ներառվել 8-րդ միջոցառման շահառուների ցանկում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառուների ցանկում կարող են ներառվել նաև տուժած ոլորտների գործատուների՝ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողները (միջոցառման բոլոր պայմաններին համապատասխանելու պարագայում)։

Տուժած ոլորտների ցանկում ներառված են ՝

Հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
Հանրային սննդի ծառայություններ,
Զբոսաշրջային ծառայություններ,
Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
Մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն,

Տուժած չեն համարվում այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակներում վաճառվում է նաև սննդամթերք, ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ կամ դեղորայք՝ անկախ դրանց քանակից:

8-րդ միջոցառման մանրամասներին
կարելի է ծանոթանալ այստեղ՝ bit.ly/34CJMDP

8-րդ միջոցառման շահառու դառնալու համար կարել է դիմում մուտքագրել այստեղ՝ bit.ly/2XA04fm

Back to top button