ԿարևորՀասարակություն

«Ովքեր դեմ են մեր էներգետիկ անկախությանը, մեր թշնամիներն են». Արայիկ Հարությունյան

Պատասխանատվության կենթարկվեն բոլոր նրանք, ովքեր ոչ իրավական միջամտություն կցուցաբերեն ՀԷԿ-երի շինարարության հարցում: Այս մասին այսօր հայտարարել է ապրիլի 14-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքներով` Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Եթե ՀԷԿ-ի շինարարությունը չի համապատասխանում  մեր բնապահպանական նորմերին, ոչ միայն չենք թույլատրելու, այլ պատժելու ենք բոլորին՝  նախագծողներին, թույլ տվողներին, իրականացնողներին: Բայց եթե բնապահպանական որևէ խախտում չկա, միջազգային նորմերին համապատասխանում է, որևէ մեկը փորձի խանգարել, դա համարելու եմ մեր երկրի տնտեսության զարգացմանը խոչընդոտ, միջամտություն, դիվերսիա, և պատասխան է տալու օրենքի առաջ»:

Նա նաև նշել է, որ ՀԷԿ-երի շինարարության  ջատագովն է և շարունակելու է լինել, քանի որ պարենային և էներգետիկ անկախության այլ հնարավորություն չկա. «Ովքեր դեմ են մեր էներգետիկ անկախությանը, մեր թշնամիներն են»:

Back to top button