ԿարևորՏնտեսական

Հակաճգնաժամային ծրագրերի շահառուները ընդլայնվում են, քննարկվում են նորերը

Կառավարությունում  քննարկվում են աջակցության փաթեթներ այն ձեռնարկությունների համար, որոնք չեն  գերազանցել 24 մլն դրամի շեմը, հայտարարել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։

Գործադիրում ու պարետատանը քննարկվում են նաև  առաջիկայում թեթև արդյունաբերության ու մի քանի այլ  ոլորտների գործունեության սահմանափակումները վերացնելու հարցերը։

Ապրիլի 13-ից թույլատրվել են ծխախոտային արտադրությունը, շինարարական գործունեությունը՝ բացառությամբ ավարտվող աշխատանքների, ինչպես նաև շինարարությանը օժանդակող և դրա հետ անմիջականորեն կապված գործունեության տեսակները։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելուն ուղղված 12 միջոցառումներին  գուցե առաջիկայում  միանան նոր փաթեթներ։  Մանրամասնում են էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանն ու Ավագ Ավանեսյանը։

Վարոս Սիմոնյան․ «Մենք շարունակում ենք այն ոլորտների ուսումնասիրությունները, որոնք լրացուցիչ հարվածներ  են կրում կորոնավիրուսի  տնտեսական շոկերի արդյունքում»։ 

Ավագ Ավանեսյան․«Այժմ քննարկվում են աջակցության փաթեթներ նաև այն կազմակերպություններին, որոնք չեն գերազանցել 24 մլն դրամի շեմը։  24 մլն փաստացի միկրոբիզնես է համարվում, և փաստացի  արդեն իսկ հարկային օրենսդրությամբ արտոնյալ պայմաններ ունի»։

Կառավարությունում քննարկվում է  նաև  առաջիկայում թեթև արդյունաբերության ոլորտի գործունեության սահմանափակումները վերացնելու հարցը։ Ապրիլի 13-ից  թույլատրվել են ծխախոտային արտադրությունը, շինարարական գործունեությունը՝ բացառությամբ ավարտվող աշխատանքների, ինչպես նաև շինարարությանը օժանդակող և դրա հետ անմիջականորեն կապված գործունեության տեսակները։ Սահմանափակված է նաև հանրային տրանսպորտի, մետրոպոլիտենի աշխատանքը։

«Սրանք ամենառիսկային ոլորտներն են, դրանց աշխատանքի թույլատրումը կհանգեցնի կորոնավիրուսի տարածմանը»,- ասում է  էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ Անդրադառնալով   ուղևորափոխադրող ընկերությունների աշխատակիցներին առաջարկվող աջակցության փաթեթներին ու աջակցության մեխանիզմներին՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավաննեսյանն ընդգծում է ․

«Եթե մենք իսկապես տեսնում ենք, որ այդտեղ զբաղվածություն կա, նաև կան դրամական հոսքեր կան, ապա աջակցությունը քննարկվոմ է, հասանելի են դառնում տնտեսվարողներին։ Եթե մեզ մեխանիզմ առաջարկեն, որտեղ տեսանելի կլինի, որ իսկապես աշխատել են, իսկապես հիմա խնդիր ունեն, ապա դա հնարավոր է քննարկել»։

Միջազգային  գրեթե  բոլոր ֆինանսական կառույցները  Հայաստանին աջակցելու  հայտարարություններով են հանդես եկել։ Սա  վստահության նշան է՝  կառույցները գիտեն, որ տրամադրվող միջոցները նպատակային կծախսվեն։  ԱՄՀ հայտարարել է, որ ՀՀ  հասանելի  կլինի  206 մլն  հատուկ փոխառության իրավունք․  սա 280 մլն դոլար է` բյուջետային վարկ՝  առանց նախապայմանի։ Կառավարությունն  ինքը կորոշի, թե  որ ոլորտներին տրամադրի աջակցությունը։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավաննեսյան․ «Այդ միջոցները ծախսվելու են առողջապահական համակարգերի հզորացման․ տնտեսական ու սոցիալական շոկերի մեղման համար։ Սա առանց պայմանների վարկ է, կառավարությունն է ընտրելու ինչի վրա է  ծախսելու, ուստի այս վարկի հասանելիությունը  ՀՀ կառավարությանը զգալիորեն հզորացնում է  հակահամաճարակային միջոցառումների իրականացման կարողությունը»։ 

Եվրամիության կողմից Հայաստանի Հանրապտությանը ընդհանուր առմամբ կհատկացվի է 92 միլիոն եվրո աջակցություն։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի հստակեցմամբ,  աջակցությունը կուղղվի, մասնավորապես, առողջապահական համակարգին, ճգնաժամից առավել տուժած մարդկանց և քաղաքացիներին, նաև՝ փոքր և միջին ձեռնարկատիրությանը.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ-ի կողմից ընդունվել է նոր գործիք՝ կորոնավիրուսի դեմ պայքարի և տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար, այդ աջակցությունը կտրամադրվի բոլոր երկրներին, որոնք կարիք ունեն։ Գործիքի շրջանակում նախատեսված է մոտ 20 միլիարդ եվրոյի աջակցություն»։ 

Վարոս  Սիմոնյանը նշեց, որ բացի այս աջակցությունից կա նաև Արևելյան գործընկերության 6 երկրների շրջանակում տրամադրվող աջակցություն ԵՄ կողմից։ 

Այս պահին այն կազմում է մոտ 80 միլիոն եվրո, որը պետք է բաժանվի 6 երկրների մեջ։ Միևնույն ժամանակ Եվրոպական հանձնաժողովը կվերանպատակաուղղի մոտ 880 միլիոն եվրո արժողությամբ ամբողջ տարածաշրջանի համար նախատեսված աջակցությունը կարճաժամկետ և միջնաժամկետ ֆինանսական գործիքների միջոցով, որն ուղղված կլինի մեղմելու ճգնաժամի սոցիալ-տնտեսական հետևանքները։

Գյուղատնտեսության ոլոտում ԵՄ-ն նույնպես աջակցում է Հայաստանին։

ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության» նախաձեռնության առաջին խորհրդատվական նիստում որոշվել է ծրագրի շրջանակում Հայաստանի գյուղատնտեսությանը տալ 456,500 եվրոյի չափով աջակցություն։

Մինչ  աջակցությունները Հայաստան կհասնեն կառավարությունն արդեն սկսել է  կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելուն ուղղված միջոցառումներով նախատեսված  գումարների տրամադրումը։ 1-ին միջոցառման հայտերի թիվն անցել է 200-ի շեմը, կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 2-րդ միջոցառման համար դիմել է շուրջ 540 գյուղատնտես, և  նրանցից 536-ի դիմումները բավարարվել են։

Հակաճգնաժամային  երրորդ միջոցառման   շահառուների շրջանակն էլ  ընդլյանվել է։ Եթե նախկինում  այս   ծրագրով նախատեսվում էր, որ շահառու կարող են հանդիսանալ միայն պարտաճանաչ հարկատու տնտեսվարողները, ապա նոր փոփոխությամբ՝ երրորդ ծրագրին կարող են դիմել և շահառու դառնալ այն տնտեսվարողները, որոնց  հանդեպ հարուցված է եղել վարչական վարույթ հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ, սակայն 2019-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ նրանք չեն ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն:

Նրանք պետք է վճարեն վարկային միջոցների տրամադրման վճարը՝ փաստացի հատկացվող միջոցների 1 տոկոսի չափով։ Մեկ այլ փոփոխությամբ  էլ, եթե նախորդ կարգավորումներով նախատեսվում էր, որ 2019-ի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չպետք է պակասի ընդհանուր տարեկան շրջանառության 10 տոկոսից, ապա նոր որոշմամբ 2019-ի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չի կարող գերազանցել ընդհանուր շրջանառության գումարի 70 տոկոսը։

Back to top button