ԿարևորՀասարակություն

Ավելի քան 965 միլիոն՝ կորոնավիրուսի հաղթահարման ապահովման նպատակով բացված հաշվին

ՀՀ ֆինանսների նախարարությունը նոր տեղեկություն է հաղորդել կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն հաշվին կատարված մուտքերի մասին:

«Տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 15.04.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 965508482.3 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3711»,- ասված է հաղորդագրության մեջ:

Back to top button