ԿարևորՀասարակություն

100 հազար դրամ տուգանք՝ հենասյան կամ ծառաբնի վրա գովազդային թերթիկներ փակցնելու համար

Այսուհետ կարգելվի Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունների տեղադրումը Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, ինչպես նաեւ ցանկացած այլ հանրային վայրերում։

Ինչպես հայտնում են Աջափնյակ վարչական շրջանից, բացառություն են կազմում բազմաբնակարան բնակելի շենքերում եւ Երևան քաղաքի վարչական սահմաններում այդ նպատակով տեղադրված հայտարարությունների համար նախատեսված վահանակները:

Օրերս ՀՀ նախագահը ստորագրել էր «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որը նախատեսում է տուգանք՝  նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով, այսինքն՝ մինչև 100 հազար դրամ։

Back to top button