ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Կյանքի իրավունքն ավելի կարևոր է, քան՝ ընտրականը

Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է այսօր, Ստեփանակերտի եւ շրջկենտրոնների 48 ընտրատեղամասերում արցախցին կատարում է իր ընտրությունը նախագահի երկու թեկնածուների՝ Արայիկ Հարությունյանի եւ Մասիս Մայիլյանի միջեւ։

Մարտի 31-ին ընտրությունների առաջին փուլն էր, դեռ այն ժամանակ կորոնավիրուսով հաստատված որեւէ դեպք չկար Արցախում, այսօր կորոնավիրուսով վարակվածների թիվը 6 է։

«Ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը ճիշտ էր, թե սխալ կարելի է հասկանալ պոստ ֆակտում միայն»,– «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Անկախ ամեն ինչից, մարդկանց առողջության պահպանումն ու կյանքի իրավունքները շատ ավելի կարևոր ու առաջնահերթ են։

Back to top button