Սփյուռքի ձայնը

Թուրքիայի՝ Հայաստանին դեղորայք ուղարկելու Էրդողանի հայտարարությունը հայատյաց արձագանքներ է ունեցել․ «Սփյուռքի ձայնը»

Մասաչուսեցում կանգնեցվել է Հայոց ցեղասպանությունը հիշեցնող վահանակ:

Փասադենայի կրթաշրջանի վարչությունը բանաձև է ընդունել, որում ապրիլ ամիսը հռչակել է Հայոց ցեղասպանության ամիս:

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտական կենտրոնը նախաձեռնել է Հայոց ցեղասպանությանը նվիրված համացանցային դաախոսություն, որի բանախոսն է եղել Մեհմեդ Փոլաթելն, ով ուսումնասիրում է արխիվներում Ցեղասպանության ականատեսների վկայությունները:

Թուրքիայում կորոնավիրուսի կանխարգելման մեխանիզմներն ու դրանց ներքաղաքական հետևանքները, Թուրքիայի նախագահի շնորհակալանքն ու շնորհավորանքը Պոլսո Հայոց պատրիարքին և թուրք հասարակության արձագանքը Թուրքիայի՝ Հայաստանին դեղորայքով օգնելու նախաձեռնությանը։

Թեմաներին ավելի մանրամասն անդրադառնում է Ակոսի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը:

Կորոնավիրուսի առաջացրած խնդիրները, տարբեր պետությունների վարած քաղաքականությունը և հարկադիր պարապուրդում զբաղվածությունը:

Հեռախոսազրույց Ֆրանսիայում, մասնավորապես Լիոն քաղաքում բնակվող գրող, թարգմանիչ, հասարակական գործիչ, Լիոնի «Կովկաս» կենտրոնի նախագահ Հիլդա Չոբոյանի հետ:

Back to top button