ԿարևորՀասարակություն

Տաթևիկ Ռևազյանն ու Գալուստ Պողոսյանն առցանց կպատասխանեն քաղաքացիների հարցերին

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ այսօր՝ ապրիլի 14-ին ժամը 14։00-ից մինչև 15։00-ն ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը և նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանը կպատասխանեն քաղաքացիների հարցերին օնլայն հարթակի միջոցով։

«Խնդրում ենք ուղարկել ձեր հարցերը նամակի տեսքով ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջին ժամը 10։00-ից մինչև 12։00-ը։ Այնուհետև՝ ժամը 14։00-ին Կոմիտեի նախագահը և տեղեկալը կպատասխանեն ձեր ուղարկած, ինչպես նաև վերջին օրերին բարձրացված հարցերին»,- նշված է հաղորդագրությունում։

Back to top button