Ոռոգման ցանցն արդիականացվում է. կբարելավվի 107 համայնքների 25 հազար հեկտար հողատարածքների ոռոգումը

2019-21 թթ․ ոռոգման ցանցի արդիականացման եռամյա ծրագրի շրջանակներում իրականացվող միջտնտեսային, ներտնտեսային և մայր ջրանցնքների հիմնանորոգման և նորոգման աշխատանքները շարունակվում են․ դրանք շահագործման կհանձնվեն նախատեսված ժամկետներում: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տեղեկացնում է՝
Կոտայքի մայր ջրանցքի տարածքում կառուցվում է մոտ 900 մետրանոց խողովակաշար,
Արզնի- Շամիրամ ջրանցքում կառուցվում է 92 մետրանոց սեյսմակայուն ակվեդուկ,
Ուջանում կառուցվում է ակվեդուկ, նորոգվում են 7 կամուրջներ։
Ծրագրի շրջանակներում նախատեսված է կառուցել 60 կմ երկարությամբ 7 ինքնահոս ոռոգման համակարգեր, ինչի շնորհիվ տարեկան կտնտեսվի մոտ 5 մլն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա՝ շուրջ 200 միլիոն դրամ արժեքով։
Կիրականացվեն ընհանուր 60 մետր երկարությամբ միջտնտեսային ջրանցքների հատակի բետոնապատման աշխատանքներ, իսկ ներտնտեսային ոռոգման համակարգերում նորոգման աշխատանքների շնորհիվ կբարելավվի 107 համայնքների շուրջ 25 հազար հեկտար հողատարածքների ոռոգման գործընթացը։