ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսից մահացած 65-ամյա և 82-ամյա պացիենտներն ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ

Ապրիլի 13-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք։ 65-ամյա և 82-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, սուր երիկամային անբավարարություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Back to top button