ԿարևորՀասարակություն

Կառավարությունը 30 տոկոսով կփոխհատուցի փետրվարի նաև մինչև 30 հազար գազի եւ 10 հազար էլ․ էներգիայի վարձավճարները

Կառավարությունը 30 տոկոսով կփոխհատուցի փետրվար ամսին 10- 30 հազար դրամ բնական գազ եւ 5-10 հազար դրամ էլեկտրաէներգիա սպառած բնակիչների վարձավճարը։

Գումարը կուղղվի բնակիչ բաժանորդների պարտքի մարմանը, իսկ պարտք չունեցողների համար այն կանխավճար կձևակերպվի։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելուն ուղղված սոցիալական աջակցության 12-րդ ծրագիրը հրապարակվեց օրվա երկրորդ կեսին։

Նախօրեին արդեն կառավարությունը որոշել էր 50 տոկոսով փոխհատուցել մինչև 10 հազար դրամ բնական գազ եւ մինչեւ 5 հազար դրամ էլեկտրաէներգիա սպառած բաժանորդների վարձավճարները։

Back to top button