ԿարևորՀասարակություն

Արցախում քվերակել է նաև 111 ամյա Արևհատ տատիկը

Արցախում նախահագական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցել է նաև ամենատարեց ընտրողը` 111 տարեկան Արևհատ տատիկը։

Քվեարկությունից հետո տված հարցազրույցում Արևհատը վստահություն է հայտնել, որ ամեն ինչ լավ է լինելու։ Տեսանյութը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Քիչ առաջ քվեարկությանը մասնակցեց Արցախի ամենատարեց ընտրողը՝ 111 տարեկան Արևհատ տատին: Նա բնակվում է Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում: Հարազատների փոխանցմամբ՝ ինչքան փորձել են համոզել, որ, համավարակի վտանգով պայմանավորված, ընտրատեղամաս չգնա, տատին ոչ միայն չի ենթարկվել, այլև ասել է. «Հանգիստ եղեք, ես մյուս քվեարկությանն էլ եմ մասնակցելու»»,- գրել է Պողոսյանը։

Back to top button