ԿարևորՔաղաքական

Ավելի քան 87 տոկոս ձայն. Արայիկ Հարությունյանը՝ ԱՀ նորընտիր նախագահ

«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ տեղեկություններ հաղորդելով Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներից:

«Արայիկ Հարությունյանը՝ Արցախի Հանրապետության հաջորդ նախագահ. նախնական արդյունքներն՝ ավելի քան 87 տոկոս, շնորհավորում եմ բոլորիս»,- գրել է նա:

Վահրամ Պողոսյանը նաև տեղեկացրել է, որ Արայիկ Հարությունյանը վաղը՝ ժամը 12:00-ին, «Արմենիա» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում հանդես կգա մամուլի ասուլիսով:

Ժամը 20.00-ի դրությամբ Արցախի Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 47 050 ընտրող (ընտրողների 44,9 տոկոսը):

Կարդացեք նաև
Close
Back to top button