ԿարևորՀասարակություն

1 միլիարդ դրամ՝ պետական օժանդակության 8-րդ ծրագրի շահառուներին

Ընդամենը հինգ ժամվա ընթացքում՝ կառավարության ընդունած հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շրջանակներում 1 միլիարդ դրամ է բաշխվեց 14 հազար 685 շահառուների միջեւ՝ թվային հարթակի միջոցով։ Այս մասին ֆեյսբուքի իր էջերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ այս ծրագրից կօգտվի շուրջ 95 հազար շահառու։

«Շահառուների թիվը չպետք է շփոթել ծրագրից օգտվող ֆիզիկական անձանց թվի հետ, որը կազմում է 124 հազար 402 մարդ»,- գրել է վարչապետն ու մանրամասնել․ իրականում աջակցություն է ստանում այսքան ընտանիք։

«Սա միայն 8-րդ միջոցառման շրջանակներում»,-ընդգծել է Փաշիանյանը։

Ովքեր են պետական օժանդակության 8-րդ ծրագրի շահառուները

8-րդ աջակցության ծրագրից կարող են օգտվել այն անձինք, ովքեր աշխատում են (աշխատել են) հետևյալ ապրանքների վաճառքով զբաղվող խանութներում. հագուստ, կոշիկ, պայուսակ, շինանյութ, տնտեսական ապրանքներ, կահույք, ջահեր, խաղալիքներ, կենցաղային տեխնիկա, հեռախոսներ, համակարգիչներ, ավտոպահեստամասեր, յուղեր, ծաղիկներ, օծանելիքներ, կոսմետիկա, գրքեր, ոսկի, զարդեր, հուշանվերներ, սպորտային պարագաներ, այգեգործական պարագաներ և ցանկացած այլ ապրանքներ, բացառությամբ սննդամթերքի, ծխախոտի, խմիչքի և դեղորայքի:

Շահառուներ են նաև հյուրանոցներում, ռեստորաններում, տուրիստական գործակալություններում և վարսավիրանոցներում աշխատողները և անհատ ձեռնարկատերերը, ֆեյսբուքի իր էջում հիշեցրել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

Back to top button