Դասական երաժշտությունը և մենք

Սերգեյ Խաչատրյան՝ աշխարհի 30 լավագույն ջութակահարներից մեկը․ «Դասական երաժշտությունը և մենք»

Հաղորդումը նվիրված է Գերմանիայում բնակվող, հանճարեղ ջութակահար, բազմաթիվ մրցույթների դափնեկիր Սերգեյ Խաչատրյանին, ով Գվարներիի պատրաստած իր «Իզայի» ջութակով ելույթներ է ունենում աշխարհի լավագույն բեմահարթակներում, ամենահայտնի նվագախմբերի և հանճարեղ դիրիժորների հետ՝ նվաճելով միլիոնավոր ունկնդիրների սրտեր:

«Հայաստանի քարոտ բնությունն եմ սիրում, այդ քարերի մեջ առնական բան կա, մեծ ուժ եմ տեսնում: Հաճախ եմ այցելում հայրենիք, գալիս եմ նորից ու նորից շփվելու իմ հայրենակիցների հետ, որոնք իմ հաջողություններն իրենցն են համարում:

Այստեղ հարաբերությունները ջերմ են ու անմիջական, այստեղ մեծագույն հարգանքի արժանին հայ զինվորն է մշտարթուն կանգնած սահմանին, այստեղ լեռների մեջ այնքան ուժ կա, մեր քարերի մեջ այնքան ցավ կա։

Մեր բնության մեջ այնքան պատմություն կա, ու դա իմ ցավն է, իմ պատմությունը։ Ես այդ բնության մի մասնիկն եմ, այդտեղից եմ եկել․ Հայաստան գալով ես տուն եմ գալիս»։

Back to top button