ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսից մահացած 67-ամյա կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝շաքարային դիաբետ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝շաքարային դիաբետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Ապրիլի 12-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք և 14 առողջացածներ։

Back to top button