ԿարևորՀասարակություն

Կառավարությունը հաստատեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնմեկերորդ միջոցառումը։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնմեկերորդ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց:

Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝
1) բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը,
2) էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը:

Աջակցությունը տրամադրվում է սույն Միջոցառման 2-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր բաժանորդի կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50% -ի չափով:

Back to top button