ԿարևորՀասարակություն

«Խստագույնս պահպանել բոլոր նախապաշտպանական միջոցները». Մարտունու համայնքապետի հորդորը

Չնայած կորոնավիրուսի դեմ պայքարի բոլոր ջանքերին և նախազգուշացումներին` արդեն Գեղարքունիքի մարզում էլ կա կորոնավիրուսի հաստատված դեպք: Այս մասին գրել է Մարտունու համայնքապետ Արմեն Ավետիսյանը՝ հորդորելով.

«Դեռևս պարզ չեն այն բոլոր վարակակիր անձանց անունները, այդ իսկ պատճառով ուղղակի դադարեցրե’ք շփումները և առաջին ախտանշանների դեպքում (բարձր ջերմություն, շնչարգելություն, հազ, հևոց) դիմե’ք բժշկի։

Այսօրվանից խստագույնս պահպանել բոլոր ընդունված նախապաշտպանական միջոցները։ Ոստիկանությունը հետևելու է և կիրառելու տուգանքի բոլոր գործիքները քաղաքացիների զգոնությունը բարձր պահելու համար»։

Գեղարքունիկի մարզպետ Գնել Սանոսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մարզում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը:

Back to top button