ԿարևորՀասարակություն
COVID-19. ընդհանուր 966 դեպք՝ ապրիլի 11-ի դրությամբ


ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 966 դեպք (ապրիլի 10-ի դրությամբ՝ 937)։
Գրանցվել է մահվան 13 դեպք։
Ունենք 173 առողջացած (ապրիլի 10-ին՝ 149)։ Ներկայում փաստացի բուժում է ստանում 780 պացիենտ։ Անցկացված 5144 թեստի պատասխան եղել է բացասական։
